News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի դաշնակահար Ջոզեֆ Պարատորեի հրավերով դաշնակահար Լեւոն Մանասերյանը հուլիսի 14-26-ն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայում կազմակերպված վարպետության դասերին: Հայ երիտասարդն Ավստրիա է մեկնել Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ուշագրավ է, որ վարպետության դասերի եզրափակիչ համերգին Ջոզեֆ Պարատորեի տասնմեկ հոգանոց բազմազգ դասարանը ներկայացրել է Հայաստանի պատվիրակը՝ կատարելով Արամ Խաչատրյանի «Տոկատա»-ն:

Լեւոն Մանասերյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է, մի շարք միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր եւ մեդալակիր:

Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ վերջերս նա մենահամերգներով հանդես է եկել Բրյուսելում՝ կատարելով Բախի, Բեթհովենի, Արամ Խաչատրյանի, Սարաջեւի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում նա կատարել է նաեւ սփյուռքահայ կոմպոզիտոր Հ.Բոյաջյանի «Հայկական երգը» դաշնամուրային պիեսը, որն առաջին անգամ էր հնչում Եվրոպայում: Համերգները ջերմորեն են ընդունվել օտարազգի ունկնդրի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ