News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հետախուզական Oyashio սուզանավի գործունեությունը սահմանամերձ ջրերում կասեցվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հականավային ուժերի կողմից, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները:  

Ռուսաստանի Գլխավոր շտաբի բարձրաստիճան աղբյուրը թերթին հայտնել է, որ «արտասահմանյան սուզանավը հայտնաբերվել էր Լապերուզա  նեղուցի հյուսիսում, որով անցնում է ռուս-ճապոնական սահմանը»:

«Երբ սուզանավի տեղաշարժը կասեցվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաանավային ուժերի կողմից, օբյեկտին հետեւելու են ուղարկվել մի շարք նավեր եւ ծովային ավիացիայի ստորաբաժանումները: Որոշ ժամանակ անց սուզանավը արագ լքել է սահմանամերձ գոտին` խորանալով չեզոք ջրերում», — պատմել է նա:

Թերթին հայտնել են, որ ըստ նախնական տվյալի, ռուսական ծովային սահմանի մոտ հայտնաբերվել է Oyashio տեսակի ճապոնական դիզել-էլեկտրական սուզանավ:
Նշվում է, որ  «Կոմերսանտը» չի կարողացել օպերատիվ մեկնաբանություն ստանալ Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ