ԱՄՆ իշխանությնները հնգական միլիոն դոլար պարգեւ են խոստացել Պակիստանի Հաքքանիի իսլամական խմբավորման չորս ղեկավարներից յուրաքանչյուրին բռնելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ խմբավորման առաջնորդի` Սիրաջուուդդին Հաքքանիին բռնելու համար առաջարկվում է 10 միլիոն դոլար:
Հաքքանիի խմբավորումը «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» դաշնակիցն է եւ գործում է Աֆղանստանի ու Պակիստանի տարածքում: