News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում  հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից՝ Վահրամ Բաղդասարյանը: Տեղեկացանք, որ խորհրդարանական 6 ուժերը որոշել են համատեղ նախագիծ մշակել սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին: Թեեւ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը ներկա չեն եղել հանդիպմանը, այնուամենայնիվ նրանք եւս պատրաստակամություն են հայտնել՝ միանալու նախաձեռնությանը: Ավելին՝ ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ինքը մասնակցել է հանդիպմանը: Նշենք, որ նման նախագծով արդեն հանդես են եկել նաեւ ՀՀ կառավարությունն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անշուշտ, լավ ու, կարելի է ասել, մի փոքր էլ ուշացած նախաձեռնություն է: Ի վերջո, որեւէ մեկի համար բացահայտում չէր, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկրի սահմանամերձ համայնքները։ Սակայն մինչ օրս որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր հարկ չէր համարել զբաղվել այդ խնդրով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ