News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիում կալանավորված Սիեթլի 27-ամյա բնակիչ Ալի Մուհամեդ Բրաունը խոստովանել է 4 ամերիկացիների կանխամտածված սպանությունը՝ դա անվանելով վրեժ ԱՄՆ-ի իշխանություններից՝ Մերձավոր Արեւելքի համար։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը Los Angeles Times թերթը վկայակոչելով հայտնում է, որ հանցագործը Վաշինգտոնում սպանել է երեք մարդու, ինչից հետո փախել է Նյու Ջերսի, որտեղ հաշվեհարդար է տեսել  19-ամյա ուսանողի հետ։

Բրաունի խոսքով՝ սա Սիրիայում, Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների պատասխանն էր։

Սպանությունները տղամարդը կատարել է ընթացիկ տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Քննության փաստաթղթերում նշվում է, որ Բրաունը կտտանքների է դիմել։

Քինգ շրջանի դատախազությունը մտադիր է Բրաունի համար գերագույն պատժամիջոց՝ մահապատիժ պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ