News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայանը նոր օրենք է ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի մասին, որը խստացնում է ահաբեկչական գործունեության համար պատիժը։ Փաստաթղթի բովանդակությունը օգոստոսի 21-ին հրապարակել են Էմիրությունների լրատվամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Օրենքը մահապատիժ է նախատեսում պետության ղեկավարի, նրա տեղակալի, Էմիրությունների կառավարիչների, նրանց ընտանիքի անդամների, միջազային պաշտպանության տակ գտնվող այլ անձանց դեմ մահափորձի համար։

Մահապատիժ կկիրառվի նաեւ այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են օդանավի կամ հանրային այլ փոխադրամիջոցի գրավումը, եթե դրա արդյունքում զոհվել է գոնե մեկ մարդ։  Ահաբեկչական գրոհների համար միջուկային, քիմիական օբյեկտների օգտագործումը եւս ենթակա է գերագույն պատժամիջոցի։

Մահապատիժը նաեւ կկիրառվի ահաբեկչական կազմակերպպությունների հետ համագործակցող իրավապահների, զինվորների նկատմամբ, այդ թվում՝ նախկին։

Ահաբեկչությանը հավասարվում է նաեւ պետության ղեկավարներին անհավատարմություն հայտնելը, որը կպատժվի 10 տարվա ազատազրկմամբ։ Նույնքան ժամկետով կպատժվի ահաբեկչական գործունեության ֆինանսավորումը, դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումները։

5 տարվա ազատազրկման կենթարկվեն նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ կներկայացնեն չիրագործված ահաբեկչությունների մասին, ինչպես նաեւ վախեցնելու նպատակով կեղծ ռումբեր կտեղադրեն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ