News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթեւեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթեւեկելի է։

Ինչպես տեղեկանում ենք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Ավելի վաղ Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ 15-րդ կմ-ում քանդվել է ճանապարհի կեսը, եթթեւեկությունը դարձել է միակողմանի, եւ եթե ճանապարհը շարունակի քանդվել, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ ճանապարհի աջ կողմով անցնում է Նովոսելցովո-Վանաձոր 1000մմ տրամագծով ջրատարը, որն ապահովում է Վանաձոր քաղաքի խմելու ջրի 60 տոկոսը։ Ճանապարհի 17-ում կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը վարորդները մաքրել են իրենց ուժերով, այժմ միակողմանի երթեւեկելի է միայն մարդատարների համար, իսկ բեռնատարները կանգնած են խցանման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ