News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի եւ «Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի միջեւ առերեսումն ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին NEWS.am-ին ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Օգոստոսի 20-ին քննիչին եմ հանդիպել ու հարցրել, թե ինչու առերեսում չի լինում, որ գնամ, էդ սրիկային հարցնեմ, թե ուր են փողերս, ինչ է արել, ում հետ է արել: Քննիչն էլ խոստացավ հաջորդ շաբաթ կազմակերպել այդ առերեսումը: Չեմ հասկանում, թե ինչ փուլում է գործը, ինձ բացարձակ ոչինչ չեն հայտնում: Էդ սրիկա Տիգրան Սարգսյանին էլ երկրից հանեցին, 6 տարի մեզ թալանեց ու տարան դեսպան»,- ասաց նա:

Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ այս գործով առաջինը պետք է հարցաքննվեին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Նախ էդ մարդկանց պետք է հարցաքննել, հետո էլ գործով տուժած մյուս երկուսին՝ որդուս եւ բարեկամիս, մինչդեռ իրենցից էլ ամենասկզբում են մենակ ցուցմունք վերցրել»:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:

Տպել
Ամենաշատ