News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը չի մարի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Հարցը ի սկզբանե ճիշտ հասցեագրված չէ: Մարզահամերգային համալիրը պետական կազմակերպություն չէ, ուստի մենք որեւէ առնչություն չունենք՝ աշխատավարձերն այնտեղ ինչպե՞ս եւ ե՞րբ են վճարվում: Խնդրում եմ հարցերն ուղղեք ըստ նշանակության», նշեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն արդեն 5 անգամ աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, եւ ամեն անգամ գնորդ չհայտնվելու պատճառով 10 տոկոսով իջեցրել մեկնարկային գինը; Նշենք, որ ՄՀՀ-ն աճուրդի է հանվել դատարանի որոշմամբ՝ որի համաձայն ՄՀՀ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ պետք է բռնագանձվի ավելի քան 10 մլրդ դրամ, որը ժամանակին համալիրի սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերությունը վարկ է վերցրել կառավարությունից՝ դրա դիմաց գրավադրելով համալիրի շենքն իր հարակից տարածքով, սակայն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց պարտքը մարելու հնարավորություն չեն տվել, իսկ ՄՀՀ-ն աճուրդի հանելու իրական նպատակն այն է, որ գինն այնքան իջեցնեն, մինչեւ իրենց «հարմար» գնով վաճառեն իրենց ցանկալի գնորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ