News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն սկանդալային հայտարարություն է արել՝ պնդելով, թե ահաբեկչական չի համարում «Իրաքում եւ Լեւենտում (Շամում) իսլամական պետություն» խմբավորմանը։

Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հրաժարվել է ահաբեկչական որակել Սիրիայում եւ Իրաքում գազանային սպանություններով աչքի ընկած ԻԼԻՊ-ին, որը վերջին շրջանում Իրաքի եզդիների ցեղասպանություն է իրականացնում։

Դավութօղլուն արդարացրել է ահաբեկիչներին՝ նշելով, թե այդ կառույցում գտնվում են թե քրդեր, թե թուրքեր եւ թե արաբներ, ովքեր կատաղած են Ասադի եւ Իրաքի իշխանությունների գործողություններից։

Հիշեցնենք, որ թուրքական բազմաթիվ պարբերականներ գրել են, որ թուրքական իշխանությունները զինամթերքով եւ գումարով աջակցում են ԻԼԻՊ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ