News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարության անդամները, ըստ ավանդույթի, կայցելեն հանրապետության դպրոցներ: Այսօր՝ օգոստոսի 21-ին կառավարության նիստին նման առաջարկությամբ հանդես եկավ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կառավարության անդամները իրենց հայեցողությամբ կարող են այցելել ցանկացած դպրոց: Եթե անհրաժեշտ դպրոցը հասնելու համար օգնության կարիք լինի, խնդրում ենք դիմել կրթության նախարարություն, այդ բոլոր հարցերը կլուծվեն: Տեղերում կառավարության անդամները պատշաճ կեպով կընդունվեն մեր նախարարության աշխատակիցների կողմից», - ասաց Աշոտյանը:

Իր հերթին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնել այցելությունները՝ ըստ նախարարների նախընտրած դպրոցների վայրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ