News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009  թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եւ հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը»,   Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրության   14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  «2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու  մասին»:

Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների «Հայոց լեզու»,  «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:

 ՀՀ ԿԳ նախարարի նշված  հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ