Վրաստանի ֆինանսների նախարարությունը տարածել է «Կազբեգի» մաքսային-անցագրային կետում իրավիճակն արտացոլող լուսանկար: Լուսանկարում երեւում է, որ մաքսային-անցագրային կետի ողջ տեղանքը անցել է ջրի տակ:
Ֆիննախի տվյալներով՝ աշխատակիցները անվտանգ վայր են տեղափոխվել:
Ինչպես հաղորդում է եկամուտների ծառայությունը, մաքսային-անցագրային կետում տեխնիկայի եւ գույքի վնասման հավանականությունը մեծ է: Դարյալի կիրճում սողանքի պատճառով մաքսային-անցագրային կետի աշխատանքներն ընդհատվել են:
Քարանձավում ավտոմեքենաների երթեւեկությունը արգելված է: