Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 27 150 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014 թվականի հունվար- մայիս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվն աճել է 2,2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ։
Միայն 2014-ի հունիսին Թուրքիա է մեկնել 6 424 Հայաստանի քաղաքացի, ինչը գրեթե 6 տոկոսով ավելին է նախորդ տարվա հունիսի համեմատ։
2014-ի հունիսին ամենամեծ աճը Թուրքիա այցելություններով գրանցել են Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի եւ Քուվեյթի քաղաքացիները՝ 256, 106 եւ 85 տոկոս աճով։