News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է հայ վրացական սահմանի կամուրջն անվանել Բարեկամության կամուրջ: Այդ մասին իր վրացի գործընկեր Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Դեբեդի միջով Բագրատաշեն-Սադախլու անցման նոր սահմանամերձ կամուրջը նախատեսվում է անվանել հայ-վրացական բարեկամության կամուրջ: Նոր կամուրջը կառուցվում է Վրաստանի սահմանին հայկական անցակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում:

Ըստ 2013թ. մեկնարկած եւ 60 մլն եվրո ընդհանուր ծավալով ծրագրի՝ սահմանամերձ անցակետերը կհագեցվեն ժամանակակից եվրոպական տեխնիկայով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության գրանտային միջոցների եւ այլ դոնորների վարկային միջոցների հաշվին: Այն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, իսկ Հայաստանի կառավարության կողմից համակարգում է ֆինանսների նախարարությունը:

«Մենք ծրագրում ենք սահմանամերձ անցակետերը հագեցնել որոնման եւ ավտոմեքենաների վերահսկման համակարգերով եւ կիրառել «Մեկ պատուհանի սկզբունքը», որը կպարզեցնի սահմանամերձ եւ մաքսային վերահսկողության ընթացակարգերը», - ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ