News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Marvel ընկերությունը քննադատության է ենթարկվել լրագրողների եւ բլոգերների կողմից՝ հրապարակման  պատրաստվող Սպայդերվումենի մասին պատմող կոմիքսների շարքի կազմի պատճառով, փոխանցում է The Guardian-ը:

Շարքը ներկայացրել են անցյալ ամիս՝ Սան Դիեգոյի «Կոմիկ-կոն» ժամանակակից մշակույթի փառատոնին:  Նկարիչ Միլո Մանարան, որը հայտնի է իր էրոտիկ աշխատանքներով,  այս շաբաթ հրապարակել է նոր շարքի տիտղոսաթերթի տարբերակներից մեկը՝ Կին սարդը պատկերված է վերջույթների վրա չոքած՝ «աղաղակող սեքսուալ» դիրքով, հայտնում է gazeta.ru-ն:

Թերթի հետ հարցազրույցում ծաղրանկարների փորձագետ Լաուրա Շեդոնը նշել է, որ կազմի պատկերը կարող է ամաչեցնել նույնիսկ այն աղջիկներին, որոնք այդպիսի ծաղրանկարներ են սիրում:

«Այդ կազմը հիանալի օրինակ է, թե ինչու են մարդիկ մինչ այժմ վստահ, որ կոմիքսները կարդում են միայն սեռական անբավարարվածություն ունեցող տղամարդիկ», — ասում է Շեդոնը: «Միլո Մանարայի ոճը տեղին է էրոտիկ կոմիքսների դեպքում, սակայն սուպերհերոսների մասին պատմություններում նա պետք է ազատվի իր սեռական  օպտիկայից», - կարծում է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ