News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանանց կեսը բողոքում է սթրեսի, դեպրեսիայի եւ անքնության մակարդակի բարձրացումից այն բանից հետո, երբ ամուսինն անցնում է թոշակի: «The Daily Mail»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել Պադուանի համալսարանի գիտնականները: Ամեն հաջորդ տարին, որն ամուսինն անցկանում է թոշակի անցած կարգավիճակում, վատթարացնում է կնոջ վիճակը: Ամուսնու նոր կարգավիճակն ավելի շատ ազդում է աշխատող կանանց վրա, քան տնային տնտեսուհիների:

«Թոշակի անցած» ամուսնու համախտանիշն առաջին անգամ 30 տարի առաջ նկարագրել է ամերիկացի գիտնական Չարլզ Քլիֆորդ Ջոնսոնը: Թոշակի անցած ամուսինների կանայք նրան հայտնել են. «Ես խելագարվում եմ», «Ես բղավել եմ ցանկանում» կամ «Նա միշտ ինձ խանգարում է»: Տեսությունը, որը հայտնվել է 1984 թվականին, լայն տարածում է գտել, սակայն նոր հետազոտությունն առաջին անգամ գործնականում ապացուցել է այն:

Հետազոտությանը մասնակցել են 840 ճապոնուհիներ: Գիտնականները հայտնաբերել են, որ նրանց 47%-ը բողոքել է էմոցիոնալ խնդիրներից, որոնք ի հայտ են եկել ամուսնու թոշակի անցնելուց հետո: 41%-ը սթրես է ունեցել, 23%-ը՝ դեպրեսիա, իսկ 16%-ը տառապել է քնի հետ կապված խնդիրներից: Յուրաքանչյուր տարվա հետ հետազոտության մասնակիցների վիճակը 6-14%-ով խորացել է: Գիտնականները Ճապոնիան են ընտրել, քանի որ այս երկրում ավանդական գենդերային դերերն ավելի վառ են արտահայտված: Մասնագետները կարծում են, որ ստացված արդյունքները բնորոշ են շատ երկրների, քանի որ արդյունքն ավելի նկատելի է եղել, երբ ամուսիններից երկուսն էլ աշխատել են:

Ըստ MedDaily.ru-ի, հետազոտողները նշում են, որ թոշակի անցնելը լուրջ փորձություն է տղամարդկանց համար: Նրանց հոգեկան առողջությունն ու տրամադրությունը վատանում են, իսկ այդ անդրադառնում է նրանց կանանց վրա: Ամուսինները ստիպված են լինում գործ ունենալ եկամուտի մակարդակի նվազման հետ, ինչը նույնպես ուժեղացնում է սթրեսը: Բացի այդ, տանն ամուսնու մշտական ներկայությունը լրացուցիչ բեռ է դառնում կնոջ համար, քանի որ նա ստիպված է լինում կատարել նրա բոլոր խնդրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ