News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի բնապահպանության նախարարության համապատասխան աշխատանքային խումբն այսօր՝ օգոստոսի 21-ին, Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող խորքային հոր է լուծարել: Ավելի վաղ այս տնտեսությունում 120լ/վ ջրթողունակությամբ եւս մեկ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր էր լուծարվել:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս տարվա հուլիսի 16-ից առ այսօր Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու եւ փականային ռեժիմի բերելու արդյունքում 798 լ/վ խորքային ավազանի ջրի խնայողություն է եղել, ինչը տարեկան կազմում է 25.165.728 խորանարդ մետր

Հիշեցնենք, որ Կառավարության 2013թ. հոկտեմբերի 31-ի որոշման համաձայն, հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար Բնապահպանության նախարարությանը 107.497.4 դրամ է հատկացվել:

Ընդհանուր առմամբ, դրամաշնորհի շրջանակում մինչեւ 2014թ. հուլիսի 1-ն այս մարզերում լուծարվել են 19 եւ կոնսերվացվել՝ 26 հորատանցք՝ 310 լ/վ ջրաքանակով: Համայնքների եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝ 34 եւ փականային ռեժիմի բերվել՝ 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ