News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ափսոսում է, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին եւ այլ պատանդներին ազատելու գործողությունը տապալվել է։

ԱՄՆ կառավարությունն աշխատում է «Իսլամական պետության»  սպառնալիքի դեմ պայքարի երկարատեւ ռազմավարություն մշակելու վրա, ասել է Պենտագոնի ղեկավարը Վաշինգտոնի մամուլի ասուլիսում, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով  BBC-ն։

«Մենք նոր հարձակում ենք սպասում «Իսլամական պետության» կողմից, եւ ԱՄՆ –ի ռազմական միջամտությունը չի ավարտվել։  Մեր նպատակները պարզ են. պաշտպանել ամերիկացի քաղաքացիներին, օգնություն ցուցաբերել Իրաքի ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում, եւ միավորել ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ հումանիտար ճգնաժամը վերացնելու համար», — ասել է Հեյգելը։

Նա նաեւ ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» պարզապես ահաբեկչական կազմակերպություն չէ։  
«Նրանք համատեղում են ռազմական արվեստի ռազմավարության եւ մարտավարության հմտությունները։ Նրանց շատ լավ ֆինանսավորում են։ Սա գերազանցում է այն ամենը, ինչ մենք տեսել ենք նախկինում», — հայտարարել է Հեյգելը։

Ըստ նրա՝ Իրաքում ԱՄՆ գործողության բյուջեն կարող է ավելացվել։ Հեյգելը կոչ է արել  դաշինք ձեւավորել «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքի դեմ պայքարելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ