News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ն մինչեւ 2014թ. վերջը լայնածավալ 2 զորավարժություն կանցկացնի՝ «Արեւելք-2014»-ը՝ սեպտեմբերին եւ «Խաղաղ առաքելություն 2014»-ը՝ օգոստոսին՝ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրը։

Ռազմական գերատեչությունում 2013թ. վերջին նշել էին, որ ՊՆ-ն 2014թ. 3,5 հազար զորավարժություն է նախատեսել, որոնցից 29-ը՝ միջազգային։

«ՊՆ-ի նախատեսած բոլոր միջոցառումները ծրագրվածի պես են անցկացվում։ «Արեւելք-2014»-ը միջտեսակային ամենախոշոր զորավարժությունը կդառնա։ Այն նախատեսված է սեպտեմբերի կեսերին։

 «Խաղաղ առաքելություն 2014»-ը Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական զորավարժությունն է, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի եւ Տաջիկստանի զինծառայողները։

Բացի դրանից, ՌԴ ԶՈՒ-ն  ներկայումս  մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման «Փոխգործակցություն-2014» զորավարժությունների ակտիվ փուլին։

Զորավարժությունների սցենարով՝ ռուսական ստորաբաժանումները Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրըղզստանի եւ Տաջիկստանի զինվորականների հետ համատեղ տեղայնացնում են զինված հակամարտությունը՝ «Կարանիա» (Ղազախստանի Կարագանդայի մարզ) պայմանական պետության տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ