News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ընդդիմությունը դատապարտել է սուպերմարկետներում մատնահետքերի լուսապատճենման համակարգի ներդրման կառավարության ծրագիրը: Իշխանությունների խոսքով՝ այդ քայլը նպատակաուղղված է ապրանքների անբավարարության եւ մաքսանենգների դեմ պայքարին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:

Քննադատների կարծիքով, հիմնական ապրանքները գնելիս մատնահետքերի ստուգումը խախտում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

Օգոստոսի 20-ին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է բոլոր մթերային խանութներում պարտադիր կենսաչափական համակարգերի ներդրման մասին:

Իշխանությունների հաշվարկների համաձայն, պետության կողմից սուբսիդավորվող ապրանքների մոտ 40%-ը ապօրինի արտահանվում են Կոլումբիա, որտեղ վաճառում են առավել թանկ գնով: Վենեսուելայի ընդդիմությունը համոզված է, որ տարիների պետության տապալված սոցիալիստական քաղաքականությանը հանգեցրել է տնտեսական ճգնաժամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ