News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ օգոստոսի 13-ին բողոքի ցույց անող մի քանի տասնյակ դասախոսների, ուսանողների եւ կուսակցության ներկայացուցիչների տեղի ունեցած քաշքշուկի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նյութերը նախապատրաստվում են ոստիկանության կենտրոնականի բաժնում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ուսանողները ու դասախոսները ոտքով հրել, գցել էին շինհրապարակը շրջապատող ցանկապատը: Ցանկապատի մյուս կողմում կանգնած էին ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնք ամոթանք էին տալիս ցույցի մասնակիցներին: Դրանից ժամեր անց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը բողոք էին ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ այդ օրը Ագրարայինի ուսանողները ցանկապատը գցել են իրենց վրա՝ վնասվածքներ պատճառելով: Դեպքից ժամեր անց Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց: ՕԵԿ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնել էին, որ պատգամավորը մեջքի վնասվածք ունի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ