News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով մայիսից մեկնարկել են շուրջ 30000 քմ ծավալով մայթերի բետոնե ձեւավոր եւ քարե սալիկների  տեղադրման  աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե գործընթացը բաժանվել է 2 մասի: Մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում  հաղորդուղիներ անցկացնելով կամ դրանք նորոգելով պայմանավորված առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, կհարթեցվեն, իսկ սալիկները կվերատեղադրվեն: Որոշակի հատվածներ սակայն, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, կփոխարինվեն նորերով:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի աշխատանքների 1/3 -ից  փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, եւս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե եւ բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի  վերջին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ