News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահի կնոջը՝ Էվելին Իլվեսին տեսել են երիտասարդի հետ համբուրվելիս, գրում  է Kroonika ամսագիրը:

«Էստոնիայի առաջին տիկինը օգոստոսյան գիշերներից մեկի ժամանակ մոռացել է իր ամուսնական կարգավիճակի մասին եւ համբուրվել մի երիտասարդի հետ», - նշում է պարբերականը, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Ամսագրի տվյալներով՝ օգոստոսի 6-ի երեկոյան Komeet սրճարանում տոնակատարություն է եղել եւ նախագահի կնոջ համար հատուկ սեղանիկ պատվիրվել: Առավոտյան բոլորը սկսել են դուրս գալ սրճարանից, սակայն Իլվեսը շարունակել է պարել երիտասարդի հետ;

Ականատեսները վկայում են, որ նրանք իրենց սիրահարների պես են պահել: Պարբերականը տեղադրել է համբուրվող զույգի լուսանկարը:

Առաջին տիկինը սրճարանից հեռացել է ընկերոջ հետ: Ականատեսների խոսքով՝ տղամարդը կլիներ մոտ 28-30 տարեկան:

Նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը այդ պահին գտնվել է Էստոնիայում: Ոչ նա, եւ ոչ էլ աշխատակազմը դեպքը չեն մեկնաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ