News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում օդի ջերմաստիճանի բարձրացման դանդաղեցումը կարող է դեռեւս 10 տարով երկարաձգվել: Այս մասին նշվում է ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունում:

Նրանք փորձել են բացատրել այս «դադարը», որը սկսվել է 1999 թվականից: Ջերմաստիճանի բարձրացումը կանգ է առել՝ չնայած մթնոլորտում ածխաթթու գազի շատ բարձր մակարդակին:

«Ռոսբալտ»-ը, վկայակոչելով BBC-ին, գրում է, որ վերջին տեսության համաձայն՝ դանդաղեցման հետեւում կանգնած է Ատլանտյան օվկիանոսի 30-ամյա ամառային բնական շրջափուլը: Հետազոտողները պնդում են, որ դանդաղ հոսանքները կարող են դեռ 10 տարի տաք հոսքերը հեռացնել դեպի խորության:

Սակայն գիտնականները մտահոգվում են, որ աշխարհում ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ, երբ շրջափուլն ավելի տաք փուլի անցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ