News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ձերբակալալ է Ասմերվիլ քաղաքի (Հարավային Կարոլինա նահանգ) ավագ դպրոցի 16-ամյա աշակերտին շարադրության համար: Իր տեքստում Սթոունը հայտնել է, որ սպանել է  հարեւան դինոզավրին հատուկ դրա համար գնված ատրճանակով: Նրա մեղադրել են խուլիգանության մեջ եւ հեռացրել դպրոցից:

Ուսուցիչը խնդրել էր աշակերտներին ֆեյսբուքյան իրենց էջում գրառման ոճով ոչ մեծ պատմություն գրել: Դպրոցի ղեկավարությունը Սթոունի շարադրությունը փոխանցել է ոստիկանությանը, քանի որ տեքստի մեջ առկա էր «գնել եմ ատրճանակ» արտահայտությունը:

Ուսումնական հաստատություն ժամանած ոստիկանները խուզարկել են դպրոցականի անձնական պահարանն ու պայուսակը, սակայն ոչինչ չեն գտել, հաղորդում է Lenta.ru-ը:

Երեխայի մայրը հաղորդել է, որ որդին բավականաչափ մեծ չէ, որպեսզի նրան ատրճանակ վաճառեն: Նա հայտնել է, որ վրդովված է դպրոցի ղեկավարության վարքագծից, ովքեր նախքան իր հետ կապվելը, զանգահարել են ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ