News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բուլղարական Ռուսե քաղաքում մեկ ամսից բնությանը նվիրված երկրի խոշորագույն թանգարանն են բացելու:

Ռուսեն Բուլղարիայի մեծությամբ հինգերորդ քաղաքն է եւ Դանուբի խոշորագույն նավամատույցը երկրում: Դանուբի վրա կառուցված հսկայական կամուրջն ապահովում է քաղաքի կապը Ռումինիայի հետ. դրանով է անցնում պետական սահմանը:

Նոր բնապահպանական թանգարանը Ռուսեի Տարածաշրջանային պատմության թանգարանի մասն է, սակայն գտնվելու է առանձին շենքում: Արդեն պատրաստ առաջին սրահում ներկայացված է Դանուբի ճահճային էկոհամակարգը՝ ջրասեր բոլոր թռչուններով, որոնք բնակվում են գետի մոտ, ինչպես նաեւ նրանց կապը մարդկանց հետ:

Եվս չորս սրահներ ցուցադրելու են թռչունների եւ կենդանիների գիշերային կյանքը, իսկ 65 տոննայանոց ակվարիումում Դանուբի հարյուրավոր ձկներ են լողալու: Այս մասին գրում է Travel-ը:

Արդեն ավարտին են մոտենում նաեւ մամոնտի տեղադրման աշխատանքները. կենդանու բարձրությունը գերազանցում է 3 մետրը, իսկ լայնությունը հասնում է 4 մետրի: Թանգարանի աշխատակազմի կարծիքով, նախապատմական ժամանակաշրջանի կենդանիների սրահն ամենահետաքրքիր է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ