News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ավելի շատ գերադասում է միանալ Ղրիմի կամ Կրասնոդարի երկրամասի հետ, քան Ինգուշիայի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես նման միավորման առաջին հակառակորդն եմ: Դեռ մի քանի տարի առաջ, երբ այս գաղափարը ծագեց, ես կտրականապես դեմ էի նույնիսկ այդ հարցադրմանը», - հայտարարել է Քադիրովը:

Նրա խոսքով՝ Ինգուշիայի հետ միավորումը ոչ մի օգուտ չի բերի տարածաշրջանին, այլ միայն լրացուցիչ խնդիրներ:

«Եթե միավորվել, ապա հարուստ Կրասնոդարի երկրամասի կամ զարգացման մեծ հեռանկարներ ունեցող Ղրիմի հետ», - նշել է Քադիրովը:

Սակայն նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ չեչեններն ու ինգուշները եղբայր ժողովուրդներ են եւ միշտ էլ կմնան այդպիսին «ի հեճուկս մեր միջեւ տարաձայնություն հրահրելու որոշ անձանց փորձերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ