News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Երիտասարդության պալատի տեղում շինարարություն իրականացնելու մցույթը շահած կառուցապատողը դժվարություններ ունի: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով պաշտոնավարման  100 օրվա արդյունքները:

«Սա շատ խոշոր նախագիծ է. մեծ հյուրանոցային համալիր, որի համար կպահանջվեն  ֆինանսական խոշոր ծախսեր: Նախագիծն ընդունվել է, հաղթել մրցույթում, սակայն ֆինանսավորում չկա», - պարզաբանել է նախարարը: Ըստ Սարգսյանի՝ ինքն այնքան էլ հիացած չէ նախագծով՝ եւ որպես ճարտարապետ, եւ որպես պաշտոնյա: 

Նշենք, որ նախագիծը չի հավանել նաեւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը բազմիցս հայտարարել է, որ Երիտասարդության պալատը լավ վիճակում էր եւ քանդելու կարիք չկար: 

Սարգսյանը հավելել է, որ նախարարությունը ձգձգվող շինությունների  կառավարման միասնական ծրագիր չունի: «Սակայն մենք հետեւողականություն  կցուցաբերենք, որպեսզի այս նախագծերը ավարտին հասցվեն», - հավելել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ