News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ում թեկնածությունը նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վարչապետի պաշտոնում, երկրորդական դեր է կատարելու, այն դեպքում, երբ նրա ղեկավարը ձգտում է իր նոր պաշտոնը դարձնել երկրում ամենաազդեցիկը:

Ամեն դեպքում, Դավութօղլուն հայտնի է որպես հավակնոտ մարդ, եւ անցյալում էլ Թուրքիան ականատես է եղել դեպքերի, երբ նախագահները ձգտել են, բայց չեն կարողացել վերահսկել իրենց վարչապետերին: Նման բովանդակությամբ հոդված է հրապարակել ամերիկյան «Fox News» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Associated Press-ին:

Էրդողանը հույս ունի, որ 55-ամյա քաղաքական գործիչը նույնքան հավատարիմ կլինի, որքան եղել է որպես վարչապետ Էրդողանի երկարատեւ պաշտոնավարման ընթացքում: Թուրք առաջնորդը չի թաքցնում նախագահի լիազորություններն ամրապնդելու իր հավակնությունները: Այս պաշտոնը երկար ժամանակ հիմնականում արարողակարգային էր:

Վերլուծաբանների կարծիքով՝ Էրդողանը ցանկանում էր բարեկամ վարչապետ նշանակել, ով իրեն թույլ կտա զգալիորեն վերահսկել կառավարությունը: Դավութօղլուի առջեւ խնդիր է դրվելու 2015 թվականի ընտրություններում ստանալ ձայների մեծամասնությունը, ինչը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հնարավորություն կընձեռի փոխել Սահմանադրությունն ու Թուրքիայի քաղաքական համակարգը՝ այն դարձնելով նախագահական, ինչին այդքան ձգտում է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ