News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայ կանանց մեծամասնությունը դեմ է երեխայի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատմանը։ NEWS.am-ի հարցմանը մասնակցած բոլոր կանայք մարդասպասպանություն անվանեցին աբորտը։

Մինչդեռ հիվանդ պտղի կամ մոր առողջությանը վտանգ սպառնալու պարագայում նրանցից շատերն ասացին, որ ընդունելի են համարում արհեստական վիժեցումը։

Հետաքրքիր է՝ ովքեր են Հայաստանում դիմում սելեկտիվ աբորտի, եթե տեսախցիկի առջեւ բոլորն անխտիր դեմ են արտահայտվում այդ երեւույթին։ Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալով՝ Հայաստանում տարեկան մոտ 1500 աղջիկ չի ծնվում՝ սելեկտիվ (ընտրողական) աբորտների պատճառով։ 2060թ., ըստ կանխատեսումների, սելեկտիվ աբորտի պատճառով Հայաստանում չնծված աղջիկների թիվը կհասնի 100 000-ի, ինչը Հայաստանի նման երկրի համար շատ լուրջ խնդիր է՝ թե դեմոգրաֆիական, թե սոցիալական։

Տպել
Ամենաշատ