News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքում անձնական տվյալներ գողանալու մեղադրանքով երկու հայի են ձերբակալել այն բանից հետո, երբ նրանց մոտ ավելի քան 100 կեղծ բանկային քարտեր են հայտնաբարել: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

28-ամյա Արթուր Ղազարյանը եւ 26-ամյա Ավանես Ղազարյանը, որոնց միջեւ բարեկամական կապ չկա, ձերբակալվել են կանգառում, երբ ոստիկանությունը խուզարկել է նրանց տրանսպորտային միջոցները՝ սեւ ամենագնացն ու սպիտակ ֆուրգոնը, որտեղ, ընդհանուր առմամբ, 138 քարտ է հայտնաբերվել:

Արթուր Ղազարյանին պատկանող, սակայն նրա անվամբ չգրանցված սեւ ամենագնացի խուզարկության արդյունքում բազմաթիվ բանկային քարտեր են հայտնաբերել, չորս «iPhone» եւ իրեղեն այլ ապացույցներ, որոնք կապված են անձնական տվյալների գողության եւ ավազակության հետո:

Իսկ Ավանես Ղազարյանին պատկանող, բայց դարձյալ նրա անվամբ չգրանցված սպիտակ մեքենան խուզարկել են, երբ ոստիկանության սպաները վառելիքի սուր հոտ են զգացել: Ներսում 1135 լիտր ծավալով մետաղական տարա են գտել, որը մեկ քառորդով լցված է եղել բենզինով: Հայտնաբերվել են նաեւ բանկային քարտեր: Դրանց ստուգումը ցույց է տվել, որ բոլորի գաղտնաբառերը փոխված են այլ մարդու պատկանող բանկային քարտի տվյալների հետ:

Երկու մեքենաներն էլ Արթուր եւ Ավանես Ղազարյանների ձերբակալությունից հետո առգրավել են: Նրանք կալանքի տակ են, իսկ գրավի գումարը 1 մլն դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ