News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան միանշանակ կարեւոր է այն բանից առաջ, երբ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնությունը, իսկ Վրաստանը՝ Եվրամիության Ասոցացման համաձայնագրի մաս կկազմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նա պարզաբանեց, որ այդ դեպքում կարեւոր է հստակ դիրքորոշումներ ձեւակերպել մի շարք հարցերի կապակցությամբ: «Հայկական եւ վրացական կողմի հայտարարություննները, եթե դրանց հավատարիմ մնան դրանց եւ չտրվեն այս կամ կամ այն հանգամանքների ազդեցությանը, վկայում են այն մասին, որ իրենք պատրաստ են լուծել գոյություն ունեցող խնդիրները եւ ամրապնդել երկկողմ լավ հարաբերությունները»,- նշեց Սաֆարյանը:

Մի կողմից, ըստ նրա, վատ է, որ Հայաստանն ու Վրաստանը միայն վերջերս են սկսել միմյանց ավելի մեծ նշանակություն տալ, ինչի մասին վկայում է Հայ-վրացական միջկառավարական հանձնախմբի, խորհրդարանական ձեւաչափով բարեկամության խմբի անգործությունը: «Լավ է, որ կողմերը, թեեւ ուշացմամբ, բայց հասկացան, որ երկու ինտեգրացիոն նախագծերի շուրջ լարվածության ֆոնին շատ կարեւոր է, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնեն խաղաղ հարեւանության եւ փոխշահավետ համագործակցության կապակցությամբ»,- ընդգծեց փորձագետը: Նրա համոզմամբ, քաղաքական տեսակետից վրաց վարչապետի այցը կարեւոր էր՝ հաշվի առնելով կատարված հայտարարությունները: «Մնում է միայն հետեւել դրանց կատարմանն ու ընդլայնել հայ-վրացական համագործակցության օրակարգը»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-22-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստանում էր: Իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն միավորումներին խոչընդոտ չի դառնա հայ-վրացական տնտեսական, քաղաքական ու մշակութային համագործակցության համար: Իրակլի Ղարիբաշվիլին նշեց նաեւ, որ տարբեր միավորումներին անդամակցությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի շահ երկու երկրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ