News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 22-ին թայվանական «D-Link» ընկերությունը հանդիսավորությամբ նոր գրասենյակ է բացել Երեւանում: Բացմանը մասնակցել են Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանն ու Էմիլ Տարասյանը, ինչպես նաեւ «D-Link»-ի փոխնախագահ Վլադիմիր Լիպինգը:

1986 թվականին ստեղծված ընկերությունը հեռահաղորդակցության ցանցեր ու սարքավորումներ է մշակում եւ արտադրում: Գործում են ընկերության 127 մասնաճյուղեր ավելի քան 100 երկրներում:

Հայաստանում «D-Link»-ը գործունեությունը սկսել է Գյումրիում: 2012 թվականին ընկերությունը Կառավարության հետ հուշագիր է ստորագրել երկարատեւ համագործակցության մասին՝ նպատակ ունենալով Գյումրիում հետազոտությունների եւ փորձարարական կենտրոն ստեղծել: Այդ նպատակով ընկերությունը 8.5 մլն դոլար է ներդնելու:

Ներկայում D-Link-ը 12 աշխատակից ունի, մինչեւ 2015 թվականի մարտի վերջը նրանց թիվը պետք է հասնի 25-ի, եւս կես տարի անց՝ արդեն 40-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ