News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակում շարժական ինտերնետի  հետվճարային համակարգի հաճախորդները կարող են ձեռք բերել 3G մոդեմ տարաժամկետ վճարման պայմանով:

Ակցիան կշարունակվի մինչեւ 2010թ.-ի օգոստոսի 7-ը:

Տարաժամկետ վճարման պայմաններից կարող են օգտվել Երեւան քաղաքի եւ Հայաստանի շրջանների ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր հաճախորդները: Բաժանորդն ինքն է որոշում մոդեմի գնի վճարման ժամանակացույցը. այն կարող է տեւել երկուսից մինչեւ տասներկու ամիս:

«Առաջարկելով Beeline  3G  մոդեմի գնի  տարաժամկետ վճարման պայմաններ` «ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, շարժական ինտերնետի մատչումը դարձնում է հասանելի` բարձացնելով հեռահաղորդակցության ծառայությունների հասանելիությունը հասարակության տաբեր խավերի համար, իսկ այս ամենի արդյունքում աճում է ինտերնետ թափանցելիության մակարդակը Հայաստանում»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ