News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ստեղծվել է ազգային ժանդարմերիա` ոստիկանական նոր կառույց, որի նպատակն է պայքարել երկրի տնտեսությանը վնասող հանցավորության դեմ:

Խիստ ընտրություն անցած հինգ հազար կադետներ երդվել են երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նյետոյի ներկայությամբ:  

«Ժանդարմերիան պայքարելու է հանցավոր կազմակերպությունների դեմ, որոնք խափանում են տնտեսական ակտիվությունը, ապահովելու է քաղաքացիների անվտանգությունը եւ պաշտպանելու Մեքսիկայի տարածաշրջանային զարգացումը»,- միջոցառմանը հայտարարել է նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ժանդարմերիան ընդգրկվելու է Մեքսիկայի դաշնային ոստիկանութան կազմում, որն այժմ բանակի եւ ծովային ուժերի հետ պայքարում է թմրակարտելների դեմ: Սակայն այն այլ նշանակություն է ունենալու. անվտանգության պաշտպանությունն ամենաանբարենպաստ նահանգներում, ռազմավարական նավահանգիստներում, օդանավակայաններում, նավթային կենտրոններում եւ սահմաններին: Նրա մարտիկները կապահովեն նաեւ Մեքսիկայի ագրոարտադրության անվտանգությունը:  

Ժանդարմերիա ստեղծելը Պենիա Նյետոյի նախընտրական խոստումներից մեկն էր, սակայն նախապես ենթադրվում էր, որ  անդամների քանակը կհասնի 40 հազար մարդու: Հետագայում ժանդարմների թիվը կրճատվել է 10 անգամ, որոնց կեսն արդեն ուրբաթ օրը երդվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ