Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել առնվազն 42 մարդ։ Տեղի լրատվամիջոցները ոստիկանությանը վկայակոչելով հայտնում են, որ եւս 43 մարդ անհետ կորած է համարվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հիրոսիմայի շրջանում մոտ 3 հազար փրկարարներ շարունակում են որոնումները եւ օգնում տարհանել տարածքը։ Ջրհեղեղների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել տարածքը։