News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 16-ին անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պետական գնումների գործակալության գործունեությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գերատեսչությունում իրականացված ստուգումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է գործակալության աշխատանքների արդյունավետության բարձրացման կարեւորությունը եւ այդ նպատակով հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնախնդիրը համապարփակ ձեւով ուսումնասիրելուց հետո խումբը պետք է ներկայացնի միջոցառումների փաթեթ՝ ուղղված կառույցի աշխատանքների օպտիմալացմանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ