News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանական խոշոր Lufthansa ավիաընկերության աշխատակիցները պատրաստվում են գործադուլների նոր ալիքի: Այս մասին ուրբաթ հայտնել է «Քոքփիթ»  (Vereinigung Cockpit e.V.) արհմիությունը, որը ներկայացնում է 9,3 հազար օդաչուների եւ բորտինժեներների շահերը:

Արհմիությանը չի հաջողվել գործատուի հետ պայմանավորվել ընկերության օդաչուների այսպես կոչված անցումային թոշակների մասին: Նախկինում նրանք կարող էին աշխատանքը թողնել 55 տարեկանում եւ մինչեւ կենսաթոշակային տարիքի՝ 65 տարեկան հասնելը գործատուից վերջին աշխատավարձի  60%-ի չափով գումար ստանալ: Սակայն հիմա Lufthansa-ն որոշել է, որ օդաչուները կարող են աշխատել մինչեւ 60 տարեկան եւ միակողմանի կարգով հրաժարվել է անցումային թոշակների ֆիքսված չափից՝ որոշելով այն վճարել ըստ աշխատակցի մատուցած ծառայությունների:

Թե երբ կսկսվի գործադուլը, չի նշվում:  «Քոքփիթ» -ից հայտնում են, որ դրան կարելի է սպասել արդեն այս պահից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ