News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության հարավում հանքի փլուզման հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել:

France-Presse գործակալությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Բամբարի քաղաքից 65 կմ հեռավորության վրա: «Նդասիմա» հանքում փլուզման պահին 27 մարդ է եղել, առայժմ  հաջողվել է դուրս բերել միայն 25 զոհվածի մարմին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հանքահորի պաշտոնական սեփականատերը կանադական Axmin ընկերությունն է, սակայն մեկ տարուց ավելի առաջ «Նդասիման» գրավել էին «Սելեկա» դաշինքի ապստամբ մահմեդականները: Հանքում աշխատանքները չէին դադարեցվել: 

ԿԱՀ-ում բռնության վերջին ալիքը սկսվել էր 2013 թ. մարտին, երբ «Սելեկան» գահընկեց էր արել քրիստոնյա նախագահ Ֆրանսուա Բոզիզեին եւ իշխանության բերել իր մահմեդական առաջնորդ Միշել Ջոթոդիային:  Դրանից հետո ապստամբ մահմեդականները սկսել էին թալանել եւ սպանել քրիստոնյաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ