News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբիայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերը կրկին ավիահարձակման են ենթարկվել, հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը:

Ավերածությունների մասին տեղեկություններչեն հաղորդվում:

Երկուշաբթի առավոտյան նույնպես նմանօրինակ գնդակոծության են ենթարկվել Տրիպոլիի թաղամասները: Ընդ որում, երկու դեպքում էլ անհայտ են ավիահարձակման պատասխանատվությունը կրողները:

Ինչպես հաղորդել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը, ավիահարձակումը կարող էին իրականացնել նախկին գեներալ Հալիֆ Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Ենթադրվում է որ կրակը բաց էր թողնբել Միսուրթի եւ Զինտան խմբավորումների դիրքերի ուղղություններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: .

Լիբիացի նախկին գեներալ Հալիֆա Հաֆթարը Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բենգազիում մի քանի ամիս առաջ իսլամական ծայրահեղականներին պատերազմ էր հայտարարել: Մինչեւ վերջին պահը նրա վերահսկողության տակ գտնվող ուժերը գործում են երկրի միայն արեւմուտքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ