News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայությունը գրանցել է սառույցի տակ Բարդարբունգա հրաբխի ժայթքում, ինչը նշանակում է Վատնայոկուդլ սառցադաշտի տաքացում:

Ծառայության աշխատակիցները բարձրացրել են ռիսկի մակարդակն ավիափոխադրողների համար մինչեւ «կարմիր» նիշ, ինչը նշանակում է,որ սառցադաշտի վրա թռիչքները խստիվ արգելվում են:

Միայն երեքշաբթիից հինգշաբթի Բարդարբունգայի շրջանում գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 300 ստորերկրյա ցնցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշում է մասնագետ Մելիսա Փֆեֆերը, մոխրի արտանետումների հաճախականությունը կախված կլինի խառնարանի վրա գտնվող սառույցի հաստությունից:

Կանխատեսումների համաձայն՝ մագման կարող է մակերես դուրս գալ հրաբխային մոխրի քուլաների հետ, ինչը վտանգավոր է օդանավերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ