News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հունիսի 16-ին Գյումրի է այցելել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսպանի հետ Գյումրի են այցելել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Անդրանիկ Նիկողոսյանն ու Վիկտոր Կրիվոպուսկովը: Հյուրերին ընդունել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, «Պատվո բլուրում» տեղի է ունեցել ռուս սպաների հուշարձանի տեղադրման արարողությունը: Հուշարձանը նույնությամբ կրկնօրինակում է 1909թ. Կարս քաղաքում տեղադրված Բորիս Միկեշինի «Ռուս ազատարար զինվորին» արձանը, որը 20-րդ դարասկզբին պայթեցվել էր թուրքերի կողմից: Նոր հուշարձանի քանդակագործն է Յուրի Մինասյանը:

Հուշարձանը ներկայացրել է ճանաչված քանդակագործ եւ նկարիչ Արթուր Դաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ