News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հունիսի 16-ին հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ:

ՀԱԿ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Արտակ Զեյնալյանը:

Հանդիպման ընթացքում տիկին Սեկագյայի խնդրանքով Կոնգրեսի ներկայացուցիչները ՄԱԿ-ի պատվիրակությանն են ներկայացրել Հայաստանում ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակը, մասնավորապես մարդու իրավունքների, քաղբանտարկյալների, հավաքների եւ լրատվամիջոցների ազատության հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ