News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը ստիպում է իր աշխատակիցներին դիմում գրել եւ խնդրել, որ իրենց աշխատավարձն իջեցնեն 60%-ով: Այս մասին NEWS.am-ին ասաց համալսարանի դասախոսներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել:

«Գայանե Գասպարյանն ու իր մտերիմները բուհը հասցրել են սնանկության եւ ֆինանսական միջոցներ չունենալու կամ խնայելու պատրվակով՝ սկսել են ազատվել ոչ ցանկալի անձանցից։ Վերջին չորս ամիսների ընթացքում աշխատակիցներին ստիպել են անպայման դիմում գրել, թե իբր ինքնակամ խնդրում են աշխատավարձերն իջեցնել այն էլ ոչ ավել, ոչ պակաս, քան 60%-ով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ համալսարանի դասախոսներից մի քանիսը փորձել են կրթության եւ գիտության նախարարության միջոցով հարցը լուծել, սակայն այնտեղից ոչ մի կերպ չեն արձագանքել. «Այն դասախոսներին ու աշխատաողներին, որոնք հանդգնել են բարձրաձայնել նշվածը, պարզապես առաջարկվել է հեռանալ բուհից։ Մենք պատրաստվում ենք դասերը սկսվելուն պես ակցիաներ կազմակերպել եւ բողոքել այս անօրինականության դեմ»:

Նշենք, որ Գայանե Գասպարյանը ռեկտոր է նշանակվել 2012թ. հունիսին՝ փոխարինելով ապրիլին աշխատանքից ազատված Սուրեն Զոլյանին: Վերջինս առ այսօր պնդում է, որ իրեն անհիմն են ազատել աշխատանքից:

Տպել
Ամենաշատ