News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը պարտադիր ներառվելու է Աբխազիայի ղեկավարության աշխատանքային օրակարգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավոր Լեւոն Գալուստյանը՝ մեկնաբանելով Ռաուլ Հաջիմբայի՝ երկրի նախագահ ընտրվելու փաստը:

Նա հիշեցրեց, որ Ռաուլ Հաջիմբան, ինչպես եւ Աբխազիայի նախագահի մյուս թեկնածուները, Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցություն սկսելու կողմնակից էր:

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը նույնպես հետաքրքված է երկաթուղային հաղորդակցության բացմամբ, եւ այս հարցը դրված է աբխազական ղեկավարության առջեւ: Թեեւ, ինչպես ինձ թվում է, որոշումը ոչ Սուխումիում է, ոչ էլ Մոսկվայում, այլ Թբիլիսիում եւ այն որոշ երկրներում, որոնք բացահայտ հովանավորում են Վրաստանին՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ն»,- նշեց Լեւոն Գալուստյանը: Աբխազական կողմը, ըստ նրա,  բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նպաստել երկաթուղու վերականգնմանը:

«Սակայն, ամեն դեպքում, Աբխազիան պետք է ներկայանա հավասար պայմաններում: Աբխազական կողմի հետ որեւէ խնդիր չկա: Գլխավոր այն է, որպեսզի համաձայնի Վրաստանը, սակայն մենք պարզ գիտակցում ենո, որ երկաթուղու բացումը նշանակում է Ռուսաստանի դերի ու ազդեցության աճ տարածաշրջանում, իսկ Վրաստանն ու Եվրոպան չեն ցանկանում հովանավորել դա»,- եզրափակեց Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Ռաուլ Հաջիմբան: Առաջին փուլում նրա օգտին քվեարկել էր ընտրողների 50.57 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ