News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում «ALS Ice Bucket Challenge» ֆլեշմոբի շրջանակներում վրան սառցե ջուր լցրած տղան մահացել է՝ ընկնելով ձորը:

Փորձագետներին դեռ չի հաջողվել հաստատել, թե որն է մահվան պատճառը: Հայտնի է միայն, որ 18-ամյա երիտասարդը ողբերգության վայր եկել էր Բերնթայլենդ քաղաքից, որը ձորից 20 կմ հեռավորության վրա է գտնվում, հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ վկայակոչելով «Daily Mail»-ին: Փրկարարները նրա մարմինը հայտնաբերել են միայն մի քանի ժամ անց:

Հիշեցնենք, որ «ALS Ice Bucket Challenge» ֆլեշմոբը կազմակերպել է կողային ամիոտրոֆիկ ամնեզիայի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամը:

Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որը հայտնի է նաեւ Լու Գերիգի հիվանդություն անվամբ: Այս հիվանդությունը վնասում է գլխուղեղի շարժողական կենտրոնները եւ հանգեցնում է կաթվածի:

Ֆլեշմոբին, մասնավորապես, արդեն մասնակցել են բազմթիվ հայտնի անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ