News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին՝ գիշերը ժամը 2։15-ի սահմաններում, Կարապի լճի հարեւանությամբ գտնվող «Ռիչ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ միջադեպի կիզակետում եղել են Իսպանիայի 3 քաղաքացիներ, որոնք անհասկանալի պատճառով սկսել են սրճարանում ծեծել միմյանց։ Գիշերը՝ նշված ժամին, սրճարանում այնպիսի իրարանցում է սկսվել, որ ոստիկանները մի կերպ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը՝ օտարերկրացիներին ոստիկանություն բերման ենթարկելով։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեղեկացանք նաեւ, որ իսպանացիները Հայաստանում զբաղվում են ճանապարհաշինությամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ