News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին, հայտնում է BBC-ն: Սա ամիոթրոֆիկ սկլեռոզով հիվանդներին օգնելու համար կազմակերպված եւ մեծ տարածում գտած ակցիա է:

Վարչապետ Մատեո Ռենցիին նկարահանել են այն պահին, երբ վերջինս իր վրա դույլով սառցաջուր էր լցնում: Հուլիսին մեկնարկած ակցիային արդեն մասնակցել են տասնյակ նշանավոր մարդիկ, որոնց թվում էր նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքը:

Ըստ կանոնների՝ մասնակիցները պետք է իրենց վրա սառցաջուր լցնեն, հետո մարտահրավեր նետեն ցանկացած երեք այլ անձի: Վերջիններս իրենց հերթին պետք է 24 ժամվա ընթացքում կրկնեն նույնը եւ փոխանցում կատարեն հիվանդության ուսումնասիրմամբ զբաղվող հիմնադրամին: Հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վրան ջուր լցնելուց հրաժարվել էր, սակայն որոշակի գումար նվիրաբերել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ