News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի կին վարորդները1000 դիրհամով (272 դոլար) կտուգանվեն եւ 1 ամսով կզրկվեն մեքենայից, եթե նրանց տեսնեն ղեկին շպարվելիս կամ սանրվելիս, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Khaleej Times-ին:

Համապատասխան հանձնարարությունը  տրվել է ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարության կողմից, որտեղ ղեկին նման վարքագծի դրսեւորումը ավելի վտանգավոր են գնահատել, քան բջջային հեռախոսից օգտվելը:

Համեմատության համար նշենք, երթեւեկության ժամանակ, ինչպես նաեւ լուսացույցերի եւ խաչմերուկների մոտ հեռախոսազրույցի տուգանքը կազմում է  200 դիրհամ (54 դոլար): Նշվում է, որ ընթացիկ տարվա սկզբից Դուբայի ոստիկանության տրանսպորտային բաժանմունքը երթեւեկության ժամանակ բջջային հեռախոսի օգտագործման 26533 դեպք է գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ